Բազմաթիվ հարցեր կան Էլ Սալվադորի քաղաքացի Լուիս Ասենսիո-Կորդերոյի գործի շուրջ, ով տարիներ շարունակ սպասում էր ԱՄՆ վերադառնալուն և կնոջ հետ վերամիավորվելուն, գրում է USA Today-ը։

Բայց մի բան պարզ է. Ասենսիո-Կորդերոյին ութ տարի առաջ մերժել են վիզա տրամադրել, առնվազն մասամբ, դաջվածքների պատճառով:

Դաջվածքներից մեկում պատկերված են թատերական դիմակներ։ Մյուսում Գվադալուպեի Աստվածամայրն է: Դաշնային պաշտոնյաները եզրակացրել են, որ դաջվածքները ազդարարում էին Ասենսիո-Կորդերոյի առնչությունը MS-13 հանցախմբին և արգելում են նրան վերադառնալ ԱՄՆ:

Ասենսիո-Կորդերոն պնդում է, որ դաջվածքները իր կաթոլիկ հավատքի արտահայտությունն են, հերքում է, որ երբևէ եղել է խմբավորման մեջ և ասում է, որ քրեական անցյալ չունի:

Գերագույն դատարանը ուրբաթ համաձայնել է լսել նրա գործը՝ խորանալով այն հարցերի շուրջ, թե արդյոք վիզայի մերժումը կարող է նույնիսկ վերանայվել դաշնային դատարանների կողմից, և արդյոք Ասենսիո-Կորդերոյի կինը, ով ԱՄՆ քաղաքացի է, սահմանադրական շահ ունի, որ ամուսնուն թույլ տան երկիր մուտք գործել: