Լատվիայում հունվարին տեղի կունենան ՆԱՏՕ-ի Furious Wolf 24 («Կատաղի գայլ 24») զորավարժությունները։ Այս մասին նշվել է երկրի Զինված ուժերի հայտարարությունում։
«Հունվարի 15-19-ին Ադաժի եւ Սիգուլդայի երկրամասերում տեղի կունենան Furious Wolf 24 զորավարժությունները, որոնք կազմակերպել են Լատվիայում ՆԱՏՕ-ի ցամաքային զորքերի եւ ընդլայնված ներկայության մարտական խմբի մոտոհրաձգային բրիգադի օդային աջակցման մասնագետները»,- նշել են ԶՈւ-ում։ Զորավարժությունները մշտապես իրականացվում են բալթյան երեք պետություններում։
Մարզումների նպատակը քաղաքային եւ նրա սահմաններից դուրս գտնվող միջավայրի օդային աջակցությունն է։ Հայտարարության համաձայն՝ զորավարժություններին մասնակցելու են ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Չեխիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների եւ Նորվեգիայի մասնագետները։ Լատվիայի ԶՈւ-ն բնակիչներին նախազգուշացրել է, որ կործանիչների թռիչքները տեղի են ունենալու ցածր բարձրությունների վրա, ինչպես ցերեկը, այնպես էլ գիշերը։





























