104-ամյա ամերիկուհին իր ծննդյան օրը բացահայտել է երկարակեցության գաղտնիքը, որը հասանելի է յուրաքանչյուրին, տեղեկացրել է KRIS-TV-ն։

Թերեզա Գոնզալեսը ծնվել է Նյու Ջերսիում։ 1950-ական թթ. աշխատել է որպես կամավորական երկու հիվանդանոցում, որտեղ հանդիպել է ընկերների ամբողջ կյանքի համար։ «Ես այնտեղ երկար տարիներ եմ անցկացրել։ Արժեր, եւ ես շատ հիշողություններ ունեմ»,- ասել է նա։ 1980-ականների սկզբից կինը տեղափոխվել է Տեխաս, որտեղ ամուսնացել է եւ շարունակել աշխատել մինչեւ 100 տարեկան։

Այժմ նա ապրում է տարեցների տանը։ Հաստատության աշխատակիցների խոսքով՝ Գոնզալեսը հիանալի տպավորություն է թողնում բոլորի վրա՝ ում հետ շփվում է։ «Ես այստեղ անցկացրած մեկուկես տարվա ընթացքում մի բան եմ հասկացել՝ նա շատ ուղղագիծ է։ Եվ նա կասի իր կարծիքը՝ անկախ ամեն ինչից»,- ասում է հաստատության աշխատակիցը։ Կինը կարծում է, որ երկար է ապրել շնորհիվ այն բանի, որ շատ կաթ է խմել։

«Մենք պատկերացնել անգամ չէինք կարող, որ նա կապրի մինչեւ 104 տարեկան, բայց մեր բախտը բերել է։ Նա հիանալի հոգի ունի»,- նշել է հոբելյարի զարմուհին։