Աշխարհի հինգ ամենահարուստ մարդիկ գրեթե կրկնակի ավելացրել են իրենց կարողությունը, տեղեկացրել է Oxfam հումանիտար կազմակերպությունը։
Նրա զեկույցի համաձայն՝ միլիարդատերերը գլխավորում են աշխարհի 10 խոշոր կորպորացիաներից 7-ը։ Դրանց ակտիվների ընդհանուր արժեքը հասնում է 10,2 տրլն դոլարի։
Միլիարդատերերի թվում են ամերիկացի գործարար, Tesla-ի եւ SpaceX-ի սեփականատեր Իլոն Մասկը, LVMH-ի (Louis Vuitton Moet Hennessy) նախագահ Բեռնար Առնոն, Amazon-ի հիիմնադիր Ջեֆ Բեզոսը, Oracle-ի հիմնադիր Լարի Էլիսոնը եւ Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը։
Ամենահարուստ մարդկանց 1 տոկոսը տնօրինում է համաշխարհային ֆինանսական ակտիվների 43 տոկոսը։ Միլիարդատերերը 2020թ. ի վեր ավելի են հարստացել 3,3 տրլն դոլարով, իսկ նրանց կարողությունն ավելացել է երեք անգամ ավելի արագ, քան գնաճի տեմպերն են։




























