Թաիլանդի ռեստորանատերերը պահանջել են կառավարությունից չեղարկել ալկոհոլի ցերեկային վաճառքի արգելքը, տեղեկացրել է Bangkok Post թերթը։

Ինչպես նշել է ռեստորանատերերի ակումբի նախագահ Սորաթհեփ Ռոթփհոչանարատը, այս քայլը կհամապատասխանի տնտեսության խթանման կառավարության քաղաքականությանը։ Ալկոհոլի վաճառքի սահմանափակումները Թաիլանդում մտցվել էին 1972թ.՝ ոգելից խմիչքների օգտագործումը աշխատանքային ժամերին չթույլատրելու նպատակով։ Ալկոհոլի վաճառքը թագավորությունում, ցերեկվա ժամերից բացի, արգելված է նաեւ կեսգիշերից հետո մինչեւ ժամը 11.00-ն։