Անթալիայի դատախազությունը ազատ է արձակել «Անթալիասպորի» իսրայելցի կիսապաշտպան Սագիվ Յեհեզքելին, որին ձերբակալել է էին «թշնմանքի եւ ատելության հրահրման» համար։
NTV հեռուստաընկերության տվյալներով՝ նրա համար Իսրայելից հատուկ ինքնաթիռ է եկել։
Նա ձերբակալվել էր հունվարի 14-ին «100 օր, 7.10» գրության եւ Դավթի աստղի պատճառով։ Թուրքիայի արդարադատության նախարար Յըլմազ Թունչը տեղեկացրել է իսրայելցի ֆուտբոլիստի դեմ քրեական գործ հարուցելու մասին։
Յեհեզքելը ձերբակալությունից հետո հայտարարել էր, որ իր գործողությունները սադրանք չէին։ https://news.am/arm/news/802099.html





























