Պորտուգալիայի նախագահ Մարսելո Ռեբելո դե Սոզան պաշտոնապես հրամանագիր է ստորագրել միապալատ խորհրդարանը ցրելու և մարտի 10-ին արտահերթ ընտրություններ նշանակելու մասին։ Այս մասին է վկայում կառավարության տեղեկագրում հրապարակված հրամանագիրը։
«Հանրապետության ժողովը արձակվել է»,- ասվում է հրամանագրում։ «Հանրապետության ժողովի պատգամավորների ընտրությունները նշանակված են 2024 թվականի մարտի 10-ին:
Նախագահն իր որոշման մասին հայտարարել է 2023 թվականի նոյեմբերին այն բանից հետո, երբ Պորտուգալիայի վարչապետ Անտոնիո Կոստան, ով պաշտոնը ստանձնել էր 2015 թվականին, հայտարարեց, որ հրաժարական է տալիս կոռուպցիոն սկանդալի պատճառով։
Պորտուգալական ոստիկանությունը մի քանի տասնյակ խուզարկություն է իրականացրել, այդ թվում՝ կաբինետի ղեկավարի պաշտոնական նստավայրում և երկու նախարարություններում։ Կատարվել են ձերբակալություններ. Գործի շրջանակներում կալանավորվել է նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Վիտոր Էշկարիան։ Գործը, ի թիվս այլ բաների, վերաբերում է հյուսիսային Պորտուգալիայում լիթիումի արդյունահանման արտոնություններին, ինչպես նաև ջրածնի էներգիայի նախագծին:





























