Նավթի գինը երեքշաբթի առավոտյան թեթեւակի փոխվում է, ներդրողները հետեւում են Մերձավոր Արեւելքից ստացվող տեղեկություններին։
Brent տեսակի նավթի մարտյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 6 սենթով (0,08 տոկոս)՝ մեկ բարելը 78,21 դոլար։ Երկուշաբթի Brent-ը էժանացել էր 14 սենթով՝ մեկ բարելը 78,15 դոլար։
WTI-ի փետրվարյան ֆյուչերսներն այդ ընթացքում Նյու Յորքի NYMEX ապրանքային բորսայի էլեկտրոնային աճուրդներում էժանացել են 0,19 դոլարով (0,26 տոկոս)՝ մեկ բարելը 72,49 դոլար։ Երկուշաբթի WTI-ի աճուրդներ չեն կայացել՝ կապված ԱՄՆ-ում Մարտին Լյութեր Քինգի օրվա տոնակատարության հետ։





























