Ղրղըզստանի ՆԳՆ-ն խուզարկություններ է կատարում եւս մի քանի ԶԼՄ-ների գրասենյակներում եւ աշխատակիցների տներում։ Այս մասին տեղեկացրել է գերատեսչության մամուլի ծառայությունը։

«Ներկայում ՆԳՆ օպերատիվ ծառայությունները օպերատիվ-քննչական եւ խուզարկման միջոցառումներ են իրականացնում մի քանի հասցեներում»,- նշվել է գերատեսչության կայքի հաղորդագրությունում։

Մամուլի ծառայությունում նշել են, որ մի քանի ինտերնետ-պարբերականների սոցցանցերի էջերում 2023թ. դեկտեմբերի 30-ին հայտնաբերվել են զանգվածային անկարգությունների կոչեր։

«Պարզվել է, որ «Այթ Այթ Դեսե»-ի եւ « Թեմիրով Live»-ի էջերում «կան բողոքի եւ զանգվածային անկարգությունների կոչեր»,- նշել են գերատեսչությունում։ Հարուցվել է քրեական գործ Ղրղըզստանի Քրեական օրենսգրքի զանգվածային անկարգությունների եւ իշխանության ներկայացուցիչների օրինական պահանջներին չենթարկվելու հոդվածներով։

Երկուշաբթի 24.kg գործակալության գրասենյակում սկսվել են խուզարկություններ։ Գլխավոր տնօրեն Ասել Օթորբաեւային եւ գլխավոր խմբագիր Մահինուր Նիյազովային եւ Անտոն Լիմարին տարել են հարցաքննության Ղրղըզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտե։ Գործակալության դեմ հարուցվել է քրեական գործ պատերազմի քարոզչության հոդվածով։ Գործակալության Թելեգրամ-ալիքի տեղեկացմամբ՝  գործը հարուցվել է հրապարակման պատճառով, բայց թե որ՝ չի նշվել։