Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսը երեքշաբթի օրվանից պարետային ժամ է մտցնում միգրանտների չորս ապաստարաններում՝ տեղի բնակիչների բողոքների պատճառով, տեղեկացրել է CBS հեռուստաալիքը։
Պարետային ժամը գործելու է ժամը 23.00-ից մինչեւ 06.00-ն այն կենտրոններում, որոնք տեղավորում են մոտ 1,9 հազար մարդ։ Բնակիչները դժգոհել են միգրանտների մուրացիկությունից, գործադրած թալանից եւ բռնության դեպքերից։
Նյու Յորքի քաղաքապետը հունվարի 4-ին դատի էր տվել տրանսպորտային ընկերությանը, որը զբաղվում է միգրանտներին Նյու Յորք տեղափոխելով, տեղեկացրել է Fox News հեռուստաալիքը։ Ադամսը նաեւ նշել է, որ դժվար է ղեկավարել հազարավոր միգրանտեր ունեցող քաղաքը, որոնք «քնում են փողոցներում կամ ապաստարաններում»։ Այս խնդիրը, ըստ նրա, կկործանի Նյու Յորքը։ Սեպտեմբերի վերջին Նյու Յորքի նահանգապետ Քեթի Հոքուլը ազգային գվարդիայի 150 աշխատակցի ներգրավել էր միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարում։ Նրանց թիվն այդ պայքարում ընդհանուր առմամբ հասել է 2 050-ի։





























