Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Վիվեկ Ռամասվամին հայտարարել է, որ դուրս է գալիս ընտրարշավից, գրել է Bloomberg գործակալությունը։
Ռամասվամին հայտարարությունն արել է Դե Մոյն քաղաքի շտաբում (Այովա), Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածուների կոկուսներից հետո։ Այստեղ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օգտին քվեարկել է մասնակիցների 51,6 տոկոսը՝ ավելի քան 13 հազար մարդ։
Միեւնույն ժամանակ, Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսի օգտին քվեարկել է ընտրողների 20,3 տոկոսը, ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլիի օգտին՝ 20,1 տոկոսը, Վիվեկ Ռամասվամիի օգտին՝ 7,5 տոկոսը։ Զիջում է միայն Արքանզասի նախկին նահանգապետ Ասու Հաթչինսոնը, որը հավաքել է 0,1 տոկոս ձայն։
Ռամասվամին ավելացրել է, որ տեղային ընտրություններից հետո զանգահարել է Դոնալդ Թրամփին, որպեսզի շնորհավորի նրան Այովայում հաղթանակի առիթով։ Նա նաեւ տեղեկացրել է, որ աջակցելու է նրան նախագահական ընտրություններում։





























