Պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում Բելառուսի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Վիկտոր Լուկաշենկոն: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան էջից։

«Բելառուսի իմ գործընկերոջ հետ շրջայց ենք կատարել Օլիմպավան մարզական համալիրում՝ ծանոթանալով հավաքների մասնակցող մարզիկների կեցության պայմաններին և մարզումներին:

Տարիների բարեկամությունն ամրապնդելով նաև սպորտում՝ ի նշան երախտիքի և օլիմպիական գաղափարների տարածման գործում ունեցած ավանդի, հանդիպման ավարտին Վիկտոր Լուկաշենկոն պարգևատրվեց ՀԱՕԿ բարձրագույն պարգևով»,-գրել է նա: