Վորոնեժում, նախնական տվյալներով, ուկրաինական անօդաչուների գրոհի հետեւանքով վնասվել է 35 բնակարան բազմաբնակարան երեք շենքերում։ Այս մասին իր Թելեգրամ-ալիքում տեղեկացրել է Վորոնեժի նահանգապետ Ալեքսանդր Գուսեւը։
«Նախնական տվյալներով վնասվել է 35 բնակարան Տեպլիչնայա փողոցի երեք 10 հարկանի շենքերում։ 23 բնակարան №6А, 7 բնակարան №68, բնակարան №6В, 1 բնակարան №6Г տներում»,- գրել է նա։
Գուսեւն ավելացրել է, որ №84 դպրոցում տուժած բնակարանների բնակիչների համար ստեղծվել է ժամանակավոր կեցության կետ։ Տեղում աշխատում են հատուկ ծառայությունները, Սովետսկի շրջանի վարչության ներկայացուցիչները։ Նա նշել է, որ լուծվել է նաեւ վնասված բնակարաններում ապակիների տեղադրման հարցը։
Ինչպես տեղեկացրել է ՊՆ-ն, երեքշաբթի գիշեր ՀՕՊ ստորաբաժանումները ոչնչացրել են հինգ եւ որսացել երեք ուկրաինական անօդաչու։ Անօդաչուի ընկնելու հետեւանքով Վորոնեժում վնասվել է 2013թ. ծնված մի աղջիկ, նրան բուժօգնություն է ցուցաբերվել։ Այրվել է նաեւ մի բնակարանի պատշգամբ։ Չորս տներում կոտրվել են ապակիները, քաղաքում մտցվել է արտակարգ դրություն։
Վորոնեժի քաղաքապետ Վադիմ Կստենինի տեղեկացմամբ՝ Սովետսկի շրջանում անհրաժեշտ է փոխել 35 բնակարանների ապակիները։ Աշխատողներն սկսել են իրականացնել այդ աշխատանքը։ Լենինյան շրջանում անհրաժեշտ է փոխել ավելի քան 40 պատուհան։ Դեպքի վայր են եկել նաեւ մասնագետներ №67в տան տանիքի նորոգման համար։





























