Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն երեքշաբթի գիշերը բացահայտել է Սիրիայում և Իրաքում իրականացված բազմակողմ հրթիռային գործողության մանրամասները, հայտնում է Mehr-ը։

Իրանական լրատվամիջոցը նշում է, որ այս տեղեկությունը հայտնի է դարձել Հաջիզադեի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարի հեռախոսազրույցի հրապարակված ձայնագրության արդյունքում։

Նշվում է, որ հարվածները հասցվել են իրաքյան Էրբիլում գտնվող իսրայելական հետախուզական Մոսադ ծառայության բազային և Սիրիայում ԴԱԻՇ-ի հենակետերին։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի հրամանատարը հայտնել է, որ Խուզեստան նահանգի հարավային շրջաններից չորս Kheibarshekan  (ամրոցների կործանիչ) հրթիռ է արձակվել սիրիական Իդլիբում թաքֆիրական ահաբեկիչների թիրախների ուղղությամբ»։

Հրամանատարը նաև հայտնել է, որ ևս չորս հրթիռ, որոնք արձակվել են Քերմանշահից, և յոթ հրթիռ՝ արձակված Արևմտյան Ադրբեջան նահանգից, հարվածել են Իրաքի Քրդստանի տարածքում գտնվող իսրայելական բազայի վրա։

Նշվում է նաեւ, որ  Kheibarshekan հրթիռն ունակ է բարձր ճշգրտությամբ խոցել թիրախները 1450 կիլոմետր շառավղով։

«Հրթիռային հարվածն Էրբիլում Մոսադ լրտեսական բազայի վրա իրականացվել է ի պատասխան Իսրայելի կողմից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և Դիմադրության ճակատի մի շարք հրամանատարների սպանության», - ասվում է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարության մեջ: