Իսպանիայի կառավարությունը հունվարի 16-ին հաստատել է որոշումը, որն արգելում է տաքացնող համակարգերի համար բուրավետ ծխախոտի վաճառքը՝ որպես ծխելու դեմ պայքարի միջոցառումների մաս, հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը։
Բացի այդ, ծխախոտի տաքացնող համակարգեր արտադրողներից պահանջվում է առողջության նախազգուշացումներ տեղադրել իրենց արտադրանքի վրա նույն կերպ, ինչպես արվում է սիգարների և սիգարետների տուփերի վրա:
Իսպանիայի կառավարության որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակումից հետո երեք ամսվա ընթացքում, հավելել է Իսպանիայի առողջապահության նախարարությունը։
Ծխախոտի տաքացնող համակարգերը բարձր ջերմաստիճան են օգտագործում ծխախոտի տերևներից նիկոտինի արտազատման համար՝ պիրոլիզ կոչվող գործընթացի միջոցով: Այն չի այրում տերևը, հետևաբար ծուխ չի առաջացնում:
Ի տարբերություն ծխախոտի տաքացնող համակարգերի՝ էլեկտրոնային սիգարետները տաքացնում են հեղուկ, որը կարող է պարունակել նիկոտին, բայց չի պարունակում ծխախոտի տերևներ:
Չնայած վերջին տասնամյակների ընթացքում Իսպանիայում ծխելու մակարդակը զգալիորեն նվազել է, կանոնավոր ծխողների թիվը շարունակում է բարձր մնալ: Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալների՝ մոտավորապես յուրաքանչյուր չորրորդ իսպանացի մեծահասակ ամեն օր ծխախոտ է օգտագործում։
Անցյալ տարվանից Իսպանիան նաև ունի բնապահպանական նոր օրենսդրություն, որը ծխախոտ արտադրող ընկերություններին ստիպում է վճարել ծխողների կողմից նետված ծխուկնեի մաքրման համար:





























