Հնդկաստանում տղամարդը շրթներկ է քսել և կանացի հագուստ  հագել՝ ընկերուհու փոխարեն համալսարանում  քննություն հանձնելու համար, գրում է The Indian Express-ը։

Տղամարդը փորձել է հանձնել բժշկական առարկայի քննությունը և ընկերուհու անունով կեղծ փաստաթղթեր է պատրաստել։ Քողարկումն օգնել է հնիկին խաբել համալսարանի աշխատակիցներին, սակայն նրա ծրագիրը ձախողվել է կենսաչափական սկաներների վրա։

«Տղամարդուն հաջողվել է մտնել քննասենյակ։ Սակայն  պաշտոնյաների մոտ կասկած է առաջացել, քանի որ հարցաթերթիկի  լուսանկարը չի  համընկել  տվյալ թեկնածուի դեմքին», - ասվում է հայտարարության մեջ:

Սկզբում համալսարանի պաշտոնյաները, բացահայտելով խաբեությունը, տղամարդուն տուն են ուղարկել, սակայն ավելի ուշ նրա դեմ բողոք է ներկայացվել, և նա այժմ գտնվում է հետաքննության մեջ։ Ոստիկանությունն այժմ աշխատում է նաև հնդիկի ընկերուհու հետ, քանի որ խաբեությունը տեղի է ունեցել նրա համաձայնությամբ։