Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում կցորդիչով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների շարժը վերականգնվել է։ Այս մասին հունվարի 24-ին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան «Վերխնի Լարս» անցակետի մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
Ճանապարհի այս հատվածով շարունակական երթեւեկությունը կիրականացվի միայն ձնահյուսի թունելներով։
Ճանապարհը այս պահին բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար։





























