Տոկիոյի իշխանությունները որոշել են ստորգետնյա ապաստարաններ կառուցել բնակչության տարհանման համարմ, եթե հրթիռային գրոհներ լինեն, տեղեկացրել է Yomiuri թերթը։
Որպես առաջին թաքստոցի տեղ Տոկիոյի վարչակազմն ընտրել է «Աձաբու Ձյուբան» մետրոյի կայարանի պահեստը Մինատո կենտրոնական շրջանում, որը նախատեսված է տարերային աղետների դեպքում պաշարներ պահեստավորելու համար։ Նախատեսվում է այն վերակառուցել՝ մարդկանց տեղավորելու նպատակով։
Իշխանությունները դիտարկում են նաեւ այդ նպատակով բազմահարկ ավտոկայանատեղիների մի մասի օգտագործումը, դրանք բավական մեծ խորության վրա են կառուցված։ Մայրաքաղաքի վարչությունը նաեւ ակնկալում է մասնավոր սեկտորի օգնությունը, որը կարող է ստորգետնյա ապաստարաններ կառուցել տարհանման համար, քանի որ նման նախագծերի ֆինանսավորումը միայն Տոկիոյի բյուջեից շատ թանկ կլինի։
Ջրից եւ սննդամթերքներից բացի, այդպիսի թաքստոցները կունենան նաեւ օդափոխիչ սարքավորումներ, վթարային էներգամատակարարման աղբյուրներ, կապի միջոցներ եւ մարդկանց երկարատեւ գտնվելու համար այլ անհրաժեշտ հնարավորություններ։ Ակնկալվում է, որ նախագծի իրականացումը կսկսվի հաջորդ ֆինանսական տարում (2024թ. ապրիլ – 2025թ. մարտ) եւ կշարունակվի մի քանի տարի։
Տոկիոյում ստորգետնյա ապաստարանների ստեղծումը բնակչության տարհանման համար, եթե հրթիռային գրոհ լինի, իշխանությունները դիտարկում են որպես Հյուսիսային Կորեայի սպառնալիքի դեմ ուղղված միջոց եւ նախապատրաստություն Թայվանի շուրջ իրավիճակի հնարավոր սրմանը, նշել է պարբերականը։





























