Ներկայացուցիչների պալատի անդամ Նենսի Փելոսին հայտնել է, որ ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը «կոգնիտիվ խանգարումներ» ունի՝ այն բանից հետո, երբ Թրամփը շփոթել էր Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակին ու իր մրցակից Նիկի Հեյլիին։ Փելոսին այս մասին հայտնել է MSNBC-ի հարցազրույցում։
«Դե, թույլ տվեք պարզապես ասել, որ ես չեմ պատրաստվում շատ ժամանակ ծախսել Դոնալդ Թրամփի կոգնիտիվ խանգարումների վրա»,- ասել է Փելոսին՝ մեկնաբանելով Թրամփի սխալմունքը։
Մինչ այդ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Հանրապետական կուսակցությունից իր մրցակցին՝ Նիկի Հեյլիին մեղադրել էր այն բանում, որ նա անկարող է եղել ապահովել բավականաչափ անվտանգություն 2021թ. հունվարի 6-ին Կապիտոլիումի դեմ գրոհի ժամանակ, հավանաբար՝ նկատի ունենալով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսիին։
Դրանից հետո ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ եւ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածուի հավակնորդ Նիկի Հեյլին շաբաթ օրը Նյու Հեմփշիրում կողմնակիցների առջեւ ելույթի ժամանակ կասկած է հայտնել ԱՄՆ նախկին նախագահի եւ նախագահական ընտրարշավի իր մրցակցի՝ Դոնալդ Թրամփի հոգեկան առողջության մասին։





























