Ամերիկյան սենատորն առաջարկել է պոռնոֆիլմերի դիտումը քրեական հանցագործություն համարել, տեղեկացրել է New York Post-ը։

Օրինագիծը, որը փետրվարին ներկայացնելու է Օկլահոմայից սենատոր Դասթի Դիվերսը, արգելում է էրոտիկ կոնտենտի սպառումն ու արտադրությունը, որում չկան «լուրջ գրական, գեղարվեստական, կրթական, քաղաքական կամ գիտական նպատակներ»։ Արգելքը վերաբերելու է բոլորին։

«Անպարկեշտ նյութը» օրինագծի շրջանակում որոշվելու է որպես սեռական ակտերի պատկերում կամ նկարագրում, ներառյալ «նորմալ կամ այլասերված, իրական կամ նմանակող» ակտերը։ Նույնասեռական հարաբերություններ պատկերող կոնտենտը եւ ձեռնաշարժությունը նույնպես օրենքից դուրս են համարվում։ Արգելվում են այն տեսանյութերը, ֆիլմերը, տեսախաղերը եւ տեքստերը, որոնք ներառում են «սադոմազոխիստական բռնություն» եւ «արտաթորության ակտեր սեռական համատեքստում»։ Չի թույլատրվելու պահել, փնտրել եւ ուղարկել մարդու սեռական օրգանների կամ կնոջ կրծքի պատկերներ, ինչպես նաեւ հետույքի «անպարկեշտ ցուցադրում»։

Օրենքը խախտող անձանց սպառնալու է մինչեւ մեկ տարի բանտարկություն եւ տուգանք երկու հազար դոլարի չափով։ Օկլահոմայում անցանկալի կոնտենտ արտադրողին կներկայացվի տասը հազար դոլարի հայց։

Ամուսնական զույգերը կազատվեն արգելքից, եթե միայն միմյանց հետ կիսեն համատեղ լուսանկարներն ու տեսանյութերը։

Եթե օրենքն ընդունվի, նահանգի տարածքում անհասանելի կդառնան շատ սոցիալական ցանցերի կայքերը, կամ դրանց կոնտենտը կենթարկվի ցենզուրայի։