Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին քառօրյա այցով կմեկնի Թաիլանդ, այցը տեղի կունենա հունվարի 26-29-ին։ Այս մասին տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով Թաիլանդի արտաքին քաղաքական գերատեսչությանը։

Նշվել է, որ Չինաստանի արտաքին գործերի նախարարի այցը տեղի կունենա Լաոսում Հարավարեւեյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (АСЕАН) արտաքին գործերի նախարարների հանդիպումից մի քանի օր առաջ։

Այցի ընթացքում Վան Ին եւ նրա գործընկեր Դոն Պրամաթվինան կքննարկեն համագործակցությունը առեւտրի, ներդրումների, անվտանգության, մշակույթի եւ տուրիզմի ոլորտներում, նշվել է հայտարարությունում։ Կողմերը «կարծիքներ կփոխանակեն տարածաշրջանային եւ միջազգային հարցերի վերաբերյալ, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում», ընգծել է Թաիլանդի ԱԳՆ-ն։