Աֆղանստանում կործանված Falcon 10 ինքնաթիռից գողացել են 1,2 մլն դոլար, գրել է Hasht e Subh-ը՝ հղում կատարելով տեղի աղբյուրներին։

Պարբերականի տվյալներով՝ Բադահշանի նահանգապետը («Թալիբանից») փոխվարչապետ Մուհամադ Հասան Ախունդի հրամանով գործի հետաքննության հանձնաժողով է ստեղծել։ Հոդվածում նշվել է, որ հանձնաժողովը ղեկավարում է «Թալիբանի» Բադահշան նահանգի հետախուզական վարչության ղեկավարը։

Falcon 10-ը կլործանվել է Աֆղանստանի լեռներում կիրակի օրը։ Օդանավը կատարում էր բժշկական տարհանման մասնավոր չվերթ Թաիլանդի Փատայիից դեպի Մոսկվա՝ երկու տեխնիկական վայրէջքներով։