Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Ֆլեյքը խոսել է Թուրքիայի խորհրդարանում Շվեդիայի՝ ՆԱՏՕ–ի անդամ դառնալուն կողմ քվեարկությունից հետո F-16–երի արդիականացման խնդրին։
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Անկարայում ԱՄՆ դեսպանը հայտնել է, որ իրենք տեղյակ են, որ Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է Շվեդիայի անադամակցությունը ՆԱՏՕ–ին, սակայն դեռ այն պետք է վավերացնի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Երբ Թուրքիայի նախագահը վավերացնի, այն ժամանակ ԱՄՆ պետքարտուղարությունը պաշտոնապես կդիմի ԱՄՆ Կոնգրեսին՝ Թուրքիային F-16–երի վաճառքի եւ առկա օդանավերի արդիականացման համար»,–ասել է Ջեֆրի Ֆլեյքը։




























