Դանիական Զելանդիայում թռչնագրիպի բռնկման պատճառով ֆերմայում 25 հազար հնդկահավ է ոչնչացվելու, հայտնում է DR-ն։
25 հազար հնդկահավերով ֆերմայում հայտնաբերվել է բարձր ախտածին թռչնագրիպ, և այդ պատճառով համապատասխան ծառայությունը հրահանգել է ոչնչացնել վարակված պոպուլյացիայի բոլոր թռչուններին։
Բացի թռչուններին սպանելուց, ֆերմայի շուրջ կտեղադրվի սանիտարական հսկողության գոտի՝ վիրուսի տարածման վտանգը նվազեցնելու համար։ Սա H5N1 թռչնագրիպի առաջին դեպքն է, որը հայտնաբերվել է երկրում 2024 թվականին։
Թռչնագրիպը շատ հազվադեպ է փոխանցվում մարդկանց, սակայն մահացու է թռչունների համար:




























