Գերմանացի գիտնականներին առաջին անգամ հաջողվել է փոխնակ մորը փոխպատվաստել լաբորատոր աճեցված ռնգեղջյուրի սաղմը, գրում է BBC-ն։

In vitro բեղմնավորման այս բեկումը խոստանում է անհետացումից փրկել հյուսիսային սպիտակ ռնգեղջյուրին, որն այժմ Երկրի վրա ընդամենը երկու կենդանի առանձնյակ ունի:

Գործընթացն արվել է հարավային սպիտակ ռնգեղջյուրի սաղմի հետ, որը հյուսիսային ռնգեղջյուրի մերձավոր ազգականն է, և հաջորդ քայլը կլինի փորձարկել այս վտանգված ենթատեսակի սաղմերը:

Հյուսիսային սպիտակ ռնգեղջյուրները ժամանակին հայտնաբերվել են ամբողջ Կենտրոնական Աֆրիկայում, սակայն որսագողությունը, որը սնվել է ռնգեղջյուրի եղջյուրի պահանջարկից, ամբողջովին ոչնչացրել է նրանց պոպուլյացիան վայրի բնության մեջ: