Արգենտինայի նախագահ Խավիեր Մայլին պաշտոնանկ է արել ենթակառուցվածքների նախարար Գիլերմո Ֆերարոյին՝ կառավարության նիստի բովանդակության արտահոսքի համար: Այս մասին հինգշաբթի հայտնել է TN հեռուստաալիքը։
Կառավարությունը դեռ չի հաստատել հրաժարականի մասին տեղեկությունը։ Միևնույն ժամանակ, Մայլին հավանել է մեկ այլ օգտատիրոջ գրառումը X-ում (նախկինում՝ Twitter). «Ենթակառուցվածքների նախարարությունը կդադարի գոյություն ունենալ և կդառնա գերատեսչություն՝ էկոնոմիկայի մեգա նախարար Տոտո [Լուիս] Կապուտոյի ղեկավարությամբ։ Հրաշալի լուծում»։
Եթե գերատեսչությունների միաձուլման մասին տեղեկությունը հաստատվի, ապա Արգենտինայում ութ նախարարություն կմնա։ Նախկինում Մայլին, ով պաշտոնը ստանձնել էր 2023 թվականի դեկտեմբերի 10-ին, արդեն կրճատել էր նախարարությունների թիվը 18-ից 9-ի։
Ավելի վաղ, Clarin թերթը գրել էր, որ նախարարների հետ հանդիպմանը Մայլին ասել է, որ «առանց մեկ պեսոյի կթողնի» մարզպետներին, ովքեր խնդրում են փոխել կառավարության կողմից խորհրդարան ուղարկված բարեփոխումների փաթեթով օրինագիծը։ Ինչպես հայտնում է TN-ը, արտահոսքի համար մեղադրել են Ֆերրարոյին:



























