Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտնել է, որ առաջիկա 10 օրվա ընթացքում կայցելի Զապորոժիեի ատոմակայան, Կիև և Ռուսաստան։

Նրա խոսքով՝ ինքը կղեկավարի Զապորոժյեի ԱԷԿ-ի անձնակազմի հաջորդ՝ 16-րդ ռոտացիան։

«Սա կլինի կադրերի 16-րդ ռոտացիան։ Ամենակարևորն այն է, որ երբ ես այնտեղ լինեմ, կխոսեմ կայանի ղեկավարության, ռուսական ղեկավարության հետ»,- ասել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը։

Գրոսսին հավելել է, որ մեկնելու է Ռուսաստան՝ «քաղաքական և տեխնիկական երկխոսություն» վարելու՝ ընդգծելով, որ առայժմ անհնար է խոսել Զապորոժյեի ատոմակայանի հետ կապված իրավիճակի կայունացման մասին։

«Դա կարող է լավ շաբաթ լինել, իսկ հետո անօդաչու սարքը թիրախավորի կայանը», - ասել է նա:

«Մեզ դիվանագիտություն է պետք: Սա այն է, ինչ ես անում եմ»,- ամփոփել է ԱԷՄԳ ղեկավարը։