Արտաքին գործերի նախարար և Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Վան Ին Թայլանդում ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ հանդիպմանը կբարձրացնի Թայվանի հարցը։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը։
«Գրասենյակի ղեկավարը կներկայացնի Չինաստանի դիրքորոշումը՝ չին-ամերիկյան հարաբերությունների և Թայվանի հարցի վերաբերյալ», - ասել է նա ճեպազրույցում ՝ պատասխանելով առաջիկա հանդիպման մանրամասներին հետաքրքրող լրագրողի հարցին:



























