Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի միջև կոնֆլիկտի պատճառ են դարձել Ուկրաինայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի հնարավոր քաղաքական հավակնությունները։ Այս մասին հայտնել է The Time ամսագրի թղթակից Սայմոն Շուստերը՝ Զելենսկու մասին իր կենսագրական The Showman-ը գրքում։
Նշվում է, որ Զելենսկին Զալուժնիի հետ հանդիպել է 2019 թվականի գարնանը, երբ վերջինս դեռ գլխավորում էր Ուկրաինայի զինված ուժերի համատեղ օպերատիվ շտաբը և նոր նախագահի վարչակազմին տեղեկացնում ռազմական հարցերի մասին։ Ըստ Շուստերի՝ վաղ փուլում պետության ղեկավարը հանգիստ թույլ է տվել Զալուժնիին «մարտի դաշտում որոշումներ կայացնելիս նախաձեռնություն վերցնել»՝ անձամբ կենտրոնանալով ներքին և արտաքին քաղաքականության վրա։
Սակայն, Զելենսկին հետագայում «ձևավորեց իր ռազմական առաջնահերթությունները», որոնք միշտ չէ, որ համընկնում էին Զալուժնիի առաջնահերթությունների հետ։ «Շուտով խզումն ավելի լայնացավ, և նրանց միջև բախումներ սկսվեցին»,- պատմել է լրագրողը։
Մյուս պատճառներն էին Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատարի՝ ԱՄՆ Զինված ուժերի շտաբի պետերի միացյալ շտաբի նախկին նախագահ Մարկ Միլիի հետ շփվելու դժվարությունները եւ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի կասկածները՝ հնարավոր քաղաքական հավակնությունների վերաբերյալ։ Ինչպես գրում է Շուստերը, պատճառը Զալուժնիի՝ բարեգործական հիմնադրամ ստեղծելու որոշումն էր, որը, ըստ քաղաքացիական իշխանությունների, կարող էր վերածվել քաղաքական կուսակցության, որտեղից գեներալը կարող էր առաջադրվել նախագահի պաշտոնում։
Իր գրքում Շուստերը նաև նշել է, որ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից առաջ մի քանի արևմտյան քաղաքական գործիչներ Զելենսկիին կոչ են արել ստեղծել վտարանդի հանրապետության կառավարություն։ Միաժամանակ թղթակիցը նշել է, որ նման առաջարկը ուժեղացրել է ուկրաինացի առաջնորդի տպավորությունը, որ նույնիսկ իր մերձավոր դաշնակիցներն են իրեն հաշվից հանել։



























