ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, որը հավակնում է դառնալ Հանրապետական ​ կուսակցության նախագահի թեկնածուն նոյեմբերին կայանալիք ընտրություններում, կուսակցության անդամներին կոչ է արել զիջումների չգնալ դեմոկրատներին սահմանային անվտանգության ապահովման համաձայնագրի հարցում, որը հանրապետականները կապում են Ուկրաինային օգնություն տրամադրելու հետ, գրում է «Ամերիկայի ձայն»-ը։

Այս շաբաթ սենատորների երկկուսակցական խումբը համաձայնության է եկել փոխզիջումային մի տարբերակի շուրջ, որը կարող է ավելի լայն աջակցություն ապահովել ներգաղթի և այլ երկրներին օգնություն տրամադրելու մասին օրենսդրական փաթեթին։ Եթե նույնիսկ այն ընդունվի Սենատում, ապա Ներկայացուցիչների պալատում կբախվի հանրապետականների կոշտ հակազդեցությանը:

Դեմոկրատները նրանց մեղադրում են Թրամփի «հրամանով» օրինագիծն արգելափակելու մեջ։

Սահմանների անվտանգության ապահոման պահանջից զատ որոշ հանրապետականներ դեմ են նաև «Ուկրաինային ամերիկյան անսահմանափակ օգնություն տրամադրություն»՝ ասելով, որ իրենք «դեմ են լինելու օգնություն տրամադրելու ապագա փաթեթների ընդունմանը, եթե պատերազմն արագ ավարտելու հստակ դիվանագիտական ​​ռազմավարություն չլինի»:

 «Associated Press»-ի հանրային կապերի հետազոտության կենտրոնի դեկտեմբերյան հարցման տվյալներով՝ հարցվածների 60%-ը նշել է, որ այս տարի արտաքին քաղաքականությունը պետք է լինի կառավարության ուշադրության կենտրոնում՝․ այս ցուցանիշը նախորդ տարի ավելի ցածր է եղել՝ 41%: Հարցվածների 35%-ն առաջնահերթ է համարել ներգաղթի խնդիրն ու սահմանային պատի կառուցումը՝ նախկին 27%-ի փոխարեն: