Կոլումբիայի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոյի հասցեին հարցազրույցի ժամանակ Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյի «անհարգալից եւ անպատասխանատու» հայտարարությունների հետ կապված։ Այս մասին նշվել է Կոլումբիայի ԱԳՆ հայտարարությունում։

Ընդգծվել է, որ Կոլումբիայի կառավարությունը վճռականորեն հերքում է Միլեյի արտահայտությունները, որոնք «վնաս են պատճառում դեմոկրատական եւ լեգիտիմ ճանապարհով ընտրված առաջին նախագահի պատվին»։

«Նախագահ Միլեյի խոսքերը խախտում են բարեկամության, փոխըմբռնման եւ համագործակցության խոր կապերը, որոնք պատմականորեն միավորել են Կոլումբիան եւ Արգենտինան եւ ամրապնդվել երկու հարյուրամյակի ընթացքում»,- նշվել է հայտարարությունում։

Կոլումբիայի կառավարությունը անհապաղ, խորհրդակցությունների համար հետ է կանչում այդ երկրում իր դեսպան Կամիլո Ռոմերոյին, նշվել է Կոլումբիայի ԱԳՆ հայտարարությունում։

Ավելի վաղ Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը կոլումբիացի լրագրող Անժելա Ջանիոթին տված հարցազրույցում Գուստավո Պետրոյին անվանել էր «կոմունիստ-մարդասպան, որը խորտակում է Կոլումբիան»։