Պաղեստինամետ մի խումբ ցուցարարներ հավաքվել են Վաշինգտոնի արվարձանում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նստավայրի մոտ՝ նստացույց անելով և կոչ անելով անհապաղ հրադադար հաստատել Գազայում, հայտնում է Al Mayadeen-ը։

Բողոքի ակցիայի մասնակիցներն իրենց հիասթափությունն են հայտնել ԱՄՆ վարչակազմի կողմից «Պաղեստինի ժողովրդի դեմ Իսրայելի ցեղասպանությանն» աջակցելու կապակցությամբ։

Նրանք դատապարտել են Արևմտյան ափի և ամբողջ պաղեստինյան տարածքի զավթումը։