Մեծ Բրիտանիայի կառավարությունը կներկայացնի օրինագիծ, որը թույլ կտա արգելել մեկանգամյա վեյփերի վաճառքը երկրում։ Այս մասին նշվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի աշխատակազմի հայտարարությունում։

Նշվել է, որ արգելքը մտցվելու է վերջին երկու տարում 11-17 տարեկանների շրջանում մեկանգամյա վեյփերից օգտվողների թվի գրեթե իննակի աճի ֆոնին։ Ներկայում 11-15 տարեկան բրիտանացիների 9 տոկոսը վեյփ է ծխում։

Հայտարարությունում նշվել է, որ նոր օրինագիծը ենթադրում է սահմանափակումների կիրառում վեյփի հեղուկների համի եւ արտադրանքի փաթեթավորման հարցերում, որպեսզի այդ սարքերը պակաս հրապուրիչ լինեն դեռահասների համար։ Կառավարության առաջարկի համաձայն՝ վեյփերը չեն ցուցադրվի խանութների ցուցափեղկերի տեսանելի մասերում։