Հայիթիի արմատական ընդդիմադիր «Փիտի Դեսալին» պլատֆորմի առաջնորդ եւ նախկին սենատոր Ժան-Շառլ Մոիզը երկրի բնակչությանը կոչ է արել ցույցի դուրս գալ՝ Արիել Անրիի գործող կառավարությունը տապալելու նպատակով։ Այս մասին տեղեկացրել է Haiti Libre պարբերականը։
Մոիզը բնակչությանը կոչ է արել փակել բոլոր պետական հաստատությունները եւ բացառել է խաղաղ ցույցերի հնարավորությունը։
Արմատական ընդդիմությունը ծրագրում է այդ ցույցերի միջոցով կաթվածահար անել Հայիթին։ Մոիզը կոչ է արել ցույցերն սկսել երկրի ամոբղջ տարածքում, հունվարի 29-ին։





























