Աշխարհի ամենամեծ Icon of the Seas («Ծովերի սրբապատկեր») զբոսանավը Մայամիի նավահանգստից (Ֆլորիդա) դուրս է եկել առաջին յոթնօրյա շրջագայությանը Կարիբյան ծովի կղզիներում։ Այս մասին տեղեկացրել է ВВС-ն։
Զբոսանավը կարող է տեղավորել 7 600 ուղեւոր, որոնք կարող են քնել, ուտել եւ զվարճանալ ավելի քան 40 ռեստորան, սրճարան եւ բար ունեցող 20 տախտակամածներում։ Այստեղ կան նաւե մերձավորարեւադարձային բույսերի ոչ մեծ պարկ, թատրոն, կարաոկե, մարզահրապարակներ թենիս եւ վոյելբոլ խաղալու համար, ատրակցիոններ երեխաների համար եւ ակվապարկ։
Նավի երկարությունը ռեկորդային է՝ 365 մետր։ Համեմատության համար. «Տիտանիկի» երկարությունը 269 մետր էր, իսկ ԱՄՆ ռազմածովային նավատորմի ամենամեծ ավիակիրը՝ Gerald R.Ford-ը, 333 մետր երկարություն ունի։
Նավը ջուր իջեցնելու արարողությանը մասնակցել է Արգենտինայի հավաքականի կապիտան, աշխարհի չեմպիոն Լիոնել Մեսին։ Նա այժմ խաղում է «Ինտեր Մայամի» ակումբում։





























