Հունվարի 28-ին Ֆինլանդիայի նախագահական ընտրություններում ոչ մի թեկնածու չկարողացավ հավաքել 50%-ից ավելի ձայն։ Ֆինլանդիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի իրավունք են ստացել նախկին վարչապետ Ալեքսանդր Ստուբը և նախկին արտգործնախարար Պեկկա Հաավիստոն։
Սթաբն ընտրությունների առաջին փուլում ստացել է ձայների 27,2%-ը, իսկ Հաավիստոն՝ 25,8%-ը։
Ծայրահեղ աջակողմյան թեկնածու, Ֆինլանդիայի Էդուսկունտայի (Խորհրդարանի) նախագահ Յուսի Հալլա-ահոն, ով Սթուբի և Հաավիստոյի հետ միասին համարվում էր ընտրարշավի ֆավորիտներից մեկը, ստացել է ձայների 19%-ը։ Ֆինլանդիայի բանկի գործադիր տնօրեն Օլի Ռենը ստացել է ձայների 15,3%-ը։ Մնացած հինգ թեկնածուները հավաքել են ձայների հինգ տոկոսից պակաս։
Ընտրությունների առաջին փուլին մասնակցել է ընտրողների 74,9%-ը։
Երկրորդ փուլը նախատեսված է փետրվարի 11-ին։




























