Չինաստանում թոշակառուն փոխել է կտակը և բազմամիլիոնանոց ժառանգությունը թողել է իր ընտանի շներին ու կատուներին։
Սկզբում թոշակառուն 2,8 միլիոն դոլար է կտակել իր երեխաներին, սակայն վերջերս մտափոխվել է, քանի որ ընտանիքը դադարեց իր մասին հոգ տանել։ Այժմ, համաձայն նոր կտակի, չինուհու ողջ գումարն ուղղվելու է իր ընտանի կենդանիներին և նրանց սերունդներին խնամելուն։ Այս մասին գրում է South China Morning Post-ը։
Չինաստանում օրենքն արգելում է սեփականությունը թողնել կենդանիներին, ուստի կինը անասնաբուժական կլինիկան է նշանակել որպես իր հարստության կառավարիչ։
«Մենք խորհուրդ կտանք նրան նշանակել մեկին, ում վստահում է, վերահսկելու անասնաբուժական պրակտիկան և ապահովելու, որ ընտանի կենդանիները պատշաճ կերպով խնամված են», - մեկնաբանել է Ուիլս կենտրոնը:





























