Շվեդիայի պաշտպանության նախարարության ղեկավարը դեմ է արտահայտվել երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայումն արգելելու Կանաչների կուսակցության առաջարկած օրենքին։ Այս մասին հայտնում է շվեդական SVT հեռուստաալիքը, փոխանցում է Gazeta-ն։
«Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի կամ Ֆրանսիայի կողմից Շվեդիայում միջուկային զենք տեղակայելու ոչ մի խնդրանք չի եղել»,- ասել է երկրի պաշտպանության նախարար Փոլ Ջոնսոնը՝ հավելելով, որ հարևան Նորվեգիան և Դանիան նույնպես դրա համար իրավական արգելք չունեն։
Մինչ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալը, տեղի Կանաչների կուսակցությունը հանդես եկավ օրենք ընդունելու նախաձեռնությամբ, որն արգելում է միջուկային զենքի տեղակայումը երկրի տարածքում։ Կանաչների կուսակցության պաշտպանության խոսնակ Էմմա Բերգինգերը հայտարարել է, որ դա անհրաժեշտ է, որպեսզի համոզվի, որ Շվեդիան հակամարտության դեպքում միջուկային հարվածների թիրախ չի դառնա։



























