Մոտ 30 տրակտորներով ֆերմերները փակել են Բրեմերհավեն քաղաքում Գերմանիայի կարևոր նավահանգիստներից մեկի մուտքերից մեկը։ Այս մասին հայտնում է Welt-ը՝ ոստիկանությանը հղումով։
Ֆերմերների գործողությունները «ինքնաբուխ ցույց» են, որը չի համաձայնեցվել իրավապահների հետ, հավելում են ոստիկանության լրատվական ծառայությունից։ Հայտնի չէ, թե որքան կտևի ակցիան։
Դեկտեմբերին Գերմանիայի կառավարությունը հայտարարեց բյուջեի խնայողության միջոցառումների մասին։ Ենթադրվում էր չեղարկել դիզվառելիքի սուբսիդիաները, ինչպես նաև անտառտնտեսության և գյուղատնտեսության մեջ օգտագործվող մեքենաների արտոնյալ հարկումը։ Այս պլանների հայտարարությունից հետո գերմանացի ֆերմերները սկսեցին բողոքի ցույցեր։





























