Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական բանակն այժմ ունի մոտ 880 հազար զինվորական։
«Ունենք 880 հազ.։ Մենք միլիոնանոց բանակ ունենք։ Միևնույն ժամանակ, ներկայումս աշխատում է ավելի քան 30 միլիոն մարդ»,- նշել է նա ARD-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ դեռ հստակ հայտնի չէ, թե Ուկրաինայում լայնամասշտաբ պատերազմի սկսվելուց հետո քանի ուկրաինացի է լքել երկիրը, հայտնում է УНИАН-ը։ Սակայն, ըստ Զելենսկու, դա մոտավորապես 6,5-7,5 միլիոն մարդ է։
«Այդ իսկ պատճառով մենք խոսում ենք Ուկրաինայի բոլոր մարդկանց մասին։ Եվ նրանք բոլորը պաշտպանում են Եվրոպան ու աշխարհը։ Բացարձակապես։ Նրանց աշխատավայրերում»,- ընդգծել է Ուկրաինայի ղեկավարը։




























