2023 ֆինանսական տարում ԱՄՆ-ն 80,9 մլրդ դոլարի ռազմական նշանակության արտադրանք (ՌՆԱ) է մատակարարել այլ երկրներ։ Այս մասին նշվել է պետդեպարտամենտի կայքում հրապարակված հաշվետվությունում։
Հաղորդագրության համաձայն՝ աճը կազմել է 55,9 տոկոս՝ 2022 ֆինանսական տարվա 51,9 մլրդ դոլարի համեմատ։ Ընդհանուր ցուցանիշը ներառում է 62,25 մլրդ դոլարի սպառազինությունների վաճառքը, որը ֆինանսավորել են ԱՄՆ դաշնակիցները եւ գործընկերները։ Մնացած ՌՆԱ-ն փոխանցվել է տարբեր ծրագրերի շրջանակում։
Պետդեպարտամենտի տվյալներով՝ ՌՆԱ եւ ամերիկյան արտադրողների ծառայությունների ընդհանուր վաճառքը այլ ընկերություններին եւ երկրներին 2023 ֆինանսական տարում կազմել է 157,7 մլրդ դոլար։ Աճը կազմել է 2,5 տոկոս՝ 2022 ֆինանսական տարվա ցուցանիշի համեմատ (153 մլրդ դոլար)։





























