Ֆրանսիայի ազգային ասամբլեան (խորհրդարանի ստորին պալատ) հունվարի 30-ին ճնշող մեծամասնությամբ հավանություն է տվել երկրի սահմանադրությունում «աբորտի դիմելու կանանց երաշխավորված ազատության» մասին դրույթ մտցնելուն։ Օրինագծին կողմ է քվեարկել 493 պատգամավոր, այդ թվում գրեթե ամբողջ կազմով՝ նախագահ Էմանուել Մակրոնի կոալիցիան եւ ձախ ընդդիմությունը։ Դեմ է արտահայտվել 30 պատգամավոր։ Այս մասին տեղեկացրել է «Немецкая волна»-ն։
Սենատի՝ Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի հավանությանն արժանանալը ավելի բարդ կլինի։ Շատ սենատորներ կարծում են, որ աբորտները սահմանադրական հարց չեն, եւ դրանց մասին նորմ ավելացնել երկրի հիմնական օրենքում պետք չէ, քանի որ երկրում նման միջամտությունների կատարումը ոչինչ չի սահմանափակում։
Անցած տարվա հոկտեմբերին Ֆրանսիայում կանանց համար աբորտների ազատությունը սահմանադրությամբ երաշխավորել խոստացել է Էմանուել Մակրոնը։



























