Անօդաչու թռչող սարքը, ենթադրաբար՝ ուկրաինական, գիշերն ընկել է Սանկտ Պետերբուրգի «Նեւսկի մազուտ» ընկերության տարածքում։ Այրվել են մի քանի ցիստեռններ։ Այս մասին տեղեկացրել է «Деловой Петербург»-ը։

Դրոնի դեմ Պետերբուրգում առաջին անգամ կիրառել են С-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համալիր, տեղեկացրել է «Ֆոնտանկան»։

Անօդաչուն հաջողվել է խփել առավոտյան ժամը 4.20-ին։ Այնուամենայնիվ, դրոնը հասցրել է հասնել ձեռնարկություն եւ 4.50-ին ընկնել Գլուխոօզերյան մայրուղում։ Հրդեհն օպերատիվ կերպով մարվել է։

ՌԴ ՊՆ-ից պաշտոնական մեկնաբանություններ չեն ստացվել։