Լեհաստանի արտաքին գործերի նոր նախարար Ռադոսլավ Սիկորսկին Գերմանիա կատարած այցի ժամանակ հայտնել է, որ Գերմանիան պետք է իր երկրին ֆինանսական փոխհատուցում վճարի Երկրորդ համաշխարհային պատերազմի հանցագործությունների համար։ Այս մասին տեղեկացրել է «Немецкая волна»-ն։
«Այն, ինչ Գերմանիան արել է Լեհաստանի հետ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, ահավոր էր եւ դաժան։ Ուստի օգտակար կլինի, եթե Գերմանիան «կրեատիվ լուծում գտնի», որպեսզի հայտնի, որ զղջում է եւ մի ինչ-որ լավ բան անի այն մարդկանց համար, ովքեր տարել են այդ ամենը»,- հունվարի 30-ին ասել է նա Welt TV-ի հարցազրույցում՝ գերմանացի պաշտոնակցի՝ Աննալենա Բերբոքի հետ բանակցություններից հետո։
Նրա խոսքով՝ անցյալի այդ էթիկական իմաստավորման արդյունքը այնուհետեւ պետք է դառնա ֆինանսական փոխհատուցման վճարումը։



























