Գերմանիան, Նիդեռլանդները եւ Լեհաստանը հունվարի 30-ին համաձայնագիր են ստորագրել՝ ուղղված բյուրոկրատիայի կրճատմանը, որը խանգարում է զորքերի եւ զենքի արագ տրանսսահմանային տեղափոխմանը գլխավոր միջանցքներից մեկով, որոնք տանում են Հյուսիսային ծովից դեպի ՆԱՏՕ արեւելյան թեւ։ Այս մասին տեղեկացրել է Reuters-ը։

«Աշխարհագրությունն այնպիսին է, ինչպիսին կա։ Դա նշանակում է, որ դուք պետք է հնարավորություն ունենաք արագ Նիդեռլանդներից Գերմանիայով Լեհաստան անցնել»,- ասել է Նիդեռլանդների պաշտպանության նախարար Կայսա Օլոնգրենը։

Նրա խոսքով՝ խիստ կարեւոր է այն պայմանների ստեղծումը, որոնք թույլ կտան զինված ուժերը արագ ծավալել որեւէ հակամարտություն սկսվելուց առաջ։

ՆԱՏՕ-ն նախազգուշացրել է իր անդամներին, որ չափից շատ բյուրոկրատական քաշքշուկը խանգարում է զորքերի տեղաշարժին Եվրոպայում, եւ այդ խնդիրը կարող է հանգեցնել լուրջ դանդաղման Ռուսաստանի հետ համակարտություն սկսվելու դեպքում։