Արքայազն Հարրին արգելել է իր կնոջը՝ դքսուհի Մեգան Մարքլին, հրապարակել հուշեր, որտեղ նա ցանկանում էր թագավորական ընտանիքի մասին բացահայտումներ անել։ Այս մասին հայտնում է The Mirror-ը։
Մեգան Մարքլը պատրաստ էր խոսել թագավորական ընտանիքում իր կյանքի մասին, սակայն արքայազն Հարրին «վերջ դրեց նրա ծրագրերին»։ Ավելին, Սասեքսի դուքսը հրաժարվել է գրել իր ինքնակենսագրության երկրորդ մասը՝ «Պահեստայինը»։ Եթե հավատանք խոսակցություններին, արքայազնը ցանկանում է վերամիավորվել իր հարազատների հետ: Միաժամանակ, ինսայդերը նշել է, որ Մեգան Մարքլն այժմ ծրագրում է գիրք գրել, որը նվիրված կլինի կանանց իրավունքների պաշտպանությանն ուղղված իր աշխատանքին։
Պարբերականը գրում է, որ արքայազն Հարրիին դժվար կլինի հարաբերություններ հաստատել թագավորական ընտանիքի հետ։ Ինսայդերը ասում է, որ Չարլզ III թագավորը «միշտ կլինի իր որդու կողքին», բայց արքայազն Ուիլյամը և Քեյթ Միդլթոնը վերջ են դրել Հարրիի և Մեգանի հետ հաղորդակցությանը:





























