Ուկրաինան և Միացյալ նահանգները պայմանավորվել են ամրապնդել համագործակցությունը Վաշինգտոնի կողմից Կիևին տրամադրվող ռազմական օգնության կիրառման մոնիթորինգի հարցում: Այս մասին հայտնում է Ukrainan News-ը՝ հղում անելով Ուկրաինայի պաշտպանության նախարարությանը:

Նշվում է, որ համապատասխան համաձայնագիրն այս պայմանավորվածության մասին ստորագրվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր տեսչության ղեկավարի և Պենտագոնի գլխավոր տեսուչի գրասենյակի միջև: Ուկրաինական կողմից համաձայնագիրը ստորագրել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր տեսուչ,  ծովակալ Իգոր Վորոնչենկոն,  իսկ ամերիկյան կողմից ԱՄՆ ՊՆ գլխաբվոր տեսուչ Ռոբերտ Ստորչը:

Համաձայնագրի համաձայն, նաև նախատեսվում է.

Համապատասխան տեղեկատվության փոխանակում՝ բացահայտելու, հաստատելու և կանխելու խարդախությունը կամ կոռուպցիան, որն ազդում կամ առնչվում է ԱՄՆ-ին տրամադրվող օգնության անվտանգությանը,

Համապատասխան միջոցառումների իրականացում՝ խարդախությունն ու կոռուպցիան բացահայտելու, հաստատելու և կանխելու համար,

Կողմերի լիազորությունների և իրավասության շրջանակներում հետաքննության և միջոցառումների վերաբերյալ հարցումների փոխադարձ փոխանցման մեխանիզմի ստեղծում,

Համատեղ միջոցառումների իրականացում` խարդախությունն ու կոռուպցիան բացահայտելու, հաստատելու և կանխելու համար.

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովն ԱՄՆ պաշտպանության նախարարության գլխավոր տեսուչին տեղեկացրել է գերատեսչությունում ընթացող ինստիտուցիոնալ վերափոխումների, մասնավորապես՝ արդյունավետ վերահսկողության համակարգի ներդրման, ռիսկերի կառավարման, համապատասխանության, գնումների ոլորտում կոռուպցիայի կանխարգելման, ինչպես նաև պաշտպանության ոլորտում ժողովրդավարական վերահսկողության գործիքի ներդրման վերաբերյալ: