Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաջորդ ամիս կայցելի Եգիպտոս՝ փորձելու վերականգնել ավելի քան մեկ տասնամյակ խզված հարաբերությունները, հայտնում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով այդ հարցին ծանոթ թուրք պաշտոնյաներին:
Ակնկալվում է, որ Էրդողանի և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի միջև բանակցությունները կկենտրոնանան Գազայում պաղեստինցիներին օգնություն տրամադրելու և պատերազմին վերջ տալու համար հնարավոր քայլերի վրա, գրում է գործակալությունը։




























