Նյուֆաունդլենդի ափերին են հայտնվել նավի մնացորդները, որը խորտակվել էր 19-րդ դարում, գրում է The Telegraph-ը։

Ենթադրվում է, որ 24 մետրանոց նավը ջրի երես է հանել «Ֆիոնա» փոթորիկը, նախքան այն նկատել են Կանադայի ծովափնյա փոքրիկ Քեյփ Ռեյ քաղաքի բնակիչները:

Նավը թվագրվում է 19-րդ դարի, քանի որ դրա կառուցման մեջ օգտագործված է եղել  փայտ և պղինձ, որոնք տարածված էին 1800-ական թվականներին:

Փորձագետները դեռ մտածում են հունվարին նրա հանկարծակի հայտնվելու առեղծվածի շուրջ:

Նյուֆաունդլենդի և Լաբրադորի խորտակված նավերի պահպանության ընկերության նախագահ Նիլ Բուրջեսը կասկածում է, որ նավը ջրի երես է դուրս եկել ափամերձ էրոզիայի և փոթորիկների հետևանքով, որոնք վնասել են ավելի քան 100 տուն: