Ապառազմականացված գիծը պետք է տեղակայված լինի Ռուսաստանի Դաշնության սահմաններից այնպիսի հեռավորության վրա, որը կպաշտպանի երկրի տարածքը հրթիռակոծությունից: Այս մասին, վստահելի անձանց հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ նախագահի թեկնածու և երկրի ներկայիս ղեկավար Վլադիմիր Պուտինը,  փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Այս գիծը (ռազմաճակատի)  պետք է լինի մեր տարածքից այնպիսի հեռավորության վրա, որ ապահովի անվտանգությունը՝ նկատի ունենալով առաջին հերթին արտասահմանյան արտադրության հեռահար զենքերը, որոնք Ուկրաինայի իշխանություններն օգտագործում են խաղաղ քաղաքները գնդակոծելու համար», - ասել է նա: